Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

ՈՒղիղ յոթ տարի առաջ, 2018թ. ապրիլի 23-ին, ոչ թե Սերժին ու ՀՀԿ-ին եք մերժել՝ այլ ինքներդ ձեզ

ՈՒղիղ յոթ տարի առաջ, 2018թ. ապրիլի 23-ին, ոչ թե Սերժին ու ՀՀԿ-ին եք մերժել՝ այլ ինքներդ ձեզ
24.04.2025 | 10:30

Առաջարկում եմ նայեք այս ռեպորտաժը և հիշեք, թե ինչ կայացած ու ամուր պետականություն եք ունեցել ընդամենը 10 տարի առաջ:

Նայեք ու վերհիշեք, թե Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, 100-րդ տարելիցի կապակցությամբ ինչպես էր մոբիլիզացրել ամբողջ աշխարհը՝ Հայոց Ցեղասպանությունը կրկին դատապարտելու և ճանաչելու պահանջով:

Նայեք ու վերհիշեք, թե ինչպիսի պետության քաղաքացի էիք դուք ու ընդամենը յոթ տարում ինչպես եք կորցրել ձեր դիրքերն աշխարհում: Հիշեք, թե այս յոթ տարում ինչպես եք կորցրել ձեր հայրենիքի ամենաուժեղ հատվածը, ձեր լավագույն սերնդի մի մասին, ձեր պատմական հիշողությունների և ինքնության հետ կապը, ձեր անվտանգությունն ու ապագանն: Նայեք ու վերհիշեք, թե ինչպես էր Հայաստանն իր քաղաքական օրակարգերով ամրացրել դիրքերն աշխարհում ու համեմատեք տեսեք, թե ինչ ողբերգական ու ստորացած վիճակում է հայտնվել այսօր:

Նայեք ու համոզվեք, որ ուղիղ յոթ տարի առաջ, 2018թ. ապրիլի 23-ին, ոչ թե Սերժին ու ՀՀԿ-ին եք մերժել՝ այլ ինքներդ ձեզ, ձեր պապերին ու հայրերին, ձեր զավակներին ու թոռներին եք մերժել: Ձեր իրական անկախությունն ու անվտանգությունն եք մերժել, ձեր Արցախն եք մերժել, ձեր Սրբադասված 1,5 միլիոն Զոհերի հիշատակն եք մերժել: Ձեր հայկական ինքնությունն ու արժանապատվությունն եք մերժել, ձեր հաղթանակած բանակի մարտական ուղին եք մերժել: Եվ վերջապես ձեր բանականությունը, տրամաբանությունն ու ներազգային համերաշխությունն եք մերժել:

Լրանում է Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցը: Դարձել ենք առանց Արցախի, առանց երաշխավորված անվտանգության, առանց համազգային համերաշխության, առանց ազգային արժանապատվության՝ պարտված ու քաղաքականապես կողոպտված պետություն:

Ի՞նչ ունեք աշխարհին ասելու...

ՈՒնե՞ք աշխարհին ասելիք, թե Արցախը պաշտոնապես հանձնելուց հետո եկել է Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը պաշտոնապես ուրանալու ժամանակը:

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ

Տեսանյութը`

https://www.facebook.com/1343275613/videos/1042448421067445

Դիտվել է՝ 4649

Մեկնաբանություններ